Կարծում եմ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքները փիառի տարրեր են պարունակում, հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:
«Ես ենթադրում եմ, որ պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50-ի է: Փաստ է, որ իրավիճակը փակուղային է: Միջազգային կազմակերպությունների փառասիրության և պասիվության պատճառով ղարաբաղյան հակամարտության հարցում որևէ գործողությունների իրականացման իմիտացիա անգամ չի ստեղծվում, այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմին ոչինչ չի մնում անելու, քան նմանատիպ հայտարարություններ հնչեցնելը»,- պարզաբանել է փորձագետը:
Նրա խոսքով` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, դա պատերազմ կլինի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն ազդեցություն կունենա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: «Հատկապես Վրաստանին այն 25-30 տարով հետ կմղի, և դա միայն մեր թշնամիների ձեռքերը կջերմացնի»,- Արեշիձեի խոսքերն է փոխանցում «GHN»-ը: