Սարատովի Վոլժսկի շրջանում ոստիկանության աշխատակիցները պարզել են բանակից խուսափելու համար Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտարարված 29-ամյա Տ-ի գտնվելու վայրը:
Տ.-ի գործողությունները դատապարտելի են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքի համաձայն, գրում 4vsar.ru-ն: Սակայն հետախուզվողը Ռուսաստանի քաղաքացի է և ռուսաստանյան անձնագիր ունի, այդ իսկ պատճառով «քաղաքացիական, ընտանեկան և քրեական հարցերով իրավական պաշտպանության և իրավական հարաբերությունների մասին» հռչակագրի համաձայն` արգելվում է նրան հանձնել Հայաստանյան իրավապահ մարմիններին: Արտաքսման համար նրան չեն ձերբակալել և նրա գործողությունների կասեցման միջոցառումներ չեն իրականացվել:
Միջպետական հետախուզման մեջ գտնվող անձանց մեկ այլ երկրի հաձնման կամ հանձնման մերժման մասին որոշում է կայացնում ՌԴ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: