Հունիսի 9-ին` ժամը 15:40-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել 28-ամյա մի կնոջից այն մասին, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, 38-ամյա ամուսինը դանակով հարվածել է իրեն և վնասել ձեռքը, իսկ ինքը, ինքնապաշտպանության նպատակով, խլել է դանակն ու 3 անգամ հարվածելով ամուսնուն` վնասվածքներ պատճառել: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Դանակն առգրավված է: Կատարվում է քննություն, հայտնում են Ոստիկանությունից: