Այսօր` ժամը 14:00-ին, «Երևան – Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվելու քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանը: Նա վերջին քաղբանտարկյալն է, ում ազատությունը պահանջում էր Հայ Ազգային Կոնգրեսը:
Բոջոլյանն ազատ է արձակվելու պատժաժամկետի ավարտի կապակցությամբ:
Նշենք, որ Մուրադ Բոջոլյանը մեղադրվել է քրեական օրենսգրքի 59 հոդվածի հատկանիշներով՝ օտարերկրյա կազմակերպություններին պետական, ռազմական կամ այլ բնույթի գաղտնիքների մասին տեղեկություններ հաղորդելու համար: