Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մուհամեդ Մուսավին հայտարարել է, որ առաջիկայում Իսլամական Հանրապետության նավատորմը ռազմական մանյովրեր կիրականացնի, որպեսզի փորձարկի իրանական արտադրության նոր սուզանավերի հնարավորությունները, հայտնում է Fars գործակալությունը:
Այս հայտարարությունն արվել է ԶԼՄ-ների կողմից տարածված հաղորդագրություններից երկու օր անց, երբ հայտնի էր դարձել, որ իրանական սուզանավերը Կարմիր ծով են մտել:
Մուսավիի խոսքով` նոր սուզանավերը կմիանան մնացյալ ստորջրյա նավատորմին ռազմական փորձարկումներից հետո, որոնք պետք է ստուգեն իրենց հնարավորություններն ու արդյունավետությունը: