Թուրքիան երաշխիքներ է տրամադրել լիբիական ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին այն դեպքի համար, եթե նա որոշի հրաժարվել իշխանությունից և լքել Լիբիան: Այս մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Երևում է` Քադաֆին, Լիբիան լքելուց և մեր կողմից տրամադրված երաշխիքներն ընդունելուց բացի, այլ ելք չունի: Մենք ինքներս ենք նրան տրամադրել այդ երաշխքիները մեր կողմից ուղարկված ներկայացուցիչների միջոցով: Մենք փոխանցել ենք նրան, որ կօգնենք իրեն մեկնել ցանկացած երկիր, որը նա կընտրի»,- ասել է Էրդողանը:
«Մենք կքննարկենք այդ հարցը մեր դաշնակիցների հետ` կախված այն պատասխանից, որ կստանանք: Ցավոք սրտի, մենք դեռևս պատասխան չենք ստացել Քադաֆիից»,-նշել է վարչապետը: