Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները և համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների: