ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հերքել է լուրերն այն մասին, թե իբր ինքը ցանկանում է զբաղեցնել Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնը: Այս մասին ԱՄՆ Պետդեպի ղեկավարն անձամբ հայտարարել է Զամբիա կատարած իր այցի ժամանակ, հայտնում է РБК-ն:
Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Քլինթոնը կդառնա Համաշխարհային բանկի ղեկավար այն ժամանակ, երբ թողնի Պետդեպի քարտուղարի պաշտոնը: Նշենք, որ Համաշխարհային բանկի ներկայիս ղեկավար Ռոբերտ Զելիկի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2012 թվականի կեսերին: