Մայիսի 27-ից սկսված ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հունիսի 12-ի դրությամբ արդեն իսկ ազատ է արձակվել 434 դատապարտյալ:
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը նշում է, որ համաներման կիրառման ընթացքում կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը:
Ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը` ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 50-ը, կրճատում 3,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 96-ը, կրճատում 7,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 42-ը, կրճատում 3,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը,
«Սևան» – ազատ է արձակվել 49-ը,
«Հրազդան» – ազատ է արձակվել 22-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 86-ը: