Հայաստանի 2011 թվականի գավաթակիրը` «Միկա» ֆուտբոլային ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Արմեն Շահգելդյանին:
Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել ակումբի փոխնախագահ, հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատի» կազմում 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն Էդուարդ Մարկարովը:
Նշենք, որ կիրակի «Միկան» առաջնության վերջին` 12-րդ տուրում պարտություն է կրել Կապանի «Գանձասարից»: Թիմը չի հաղթում վերջին երեք տուրերում, իսկ վերջին հաղթանակն է տարել մայիսի 14-ին «Արարատի» նկատմամբ: Դրանից երեք օր առաջ` մայիսի 11-ին, «Միկան» նվաճել էր Հայաստանի գավաթը` եզրափակիչում պարտության մատնելով Գյումրիի «Շիրակին» 4:1 հաշվով:
Նշենք, որ Արմեն Շահգելդյանը գլխավորել էր «Միկան» անցյալ տարվա օգոստոսի սկզբին:
Լուսանկարը` Մարինե Մկրտչյան, armfootball.com