Հունիսի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտին, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, մանրամասն քննարկվել է «Արևելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ընթացքը, որի գլխավոր նախաձեռնողներից է Շվեդիան: Մասնավորապես, քննարկվել են ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ և վերահաստատվել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ Կազանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: