«168 ժամ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀՇ վարչությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և վարչության անդամ Հրաչ Հակոբյանը:
Բացի դա, օրաթերթը նշում է, որ մի քանի ամիս առաջ ՀՀՇ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել նաև վարչության նախկին անդամ Դավիթ Առաքելյանը, ով ներկայումս «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության վարչության կազմում է:
Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահն է ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: