Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի խոսնակը չի մեկնաբանել ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին հարցադրումը

Սերժ Սարգսյանի խոսնակը չի մեկնաբանել ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին հարցադրումը

«No Comment». երեկ, «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Սերժ Սարգսյանն ընդդիմության և իշխանության միջև երկխոսության հայտարարություն է անելու, այսպես է պատասխանել ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը:

Հարցին, թե արդյոք ընդդիմության և իշխանության միջև երկխոսության վերաբերյալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունները կարելի՞ է համարել որպես Սերժ Սարգսյանի դիրքորոշում, Արմեն Արզումանյանը պատասխանել է նույն կերպ`«no comment»:

«Այս ընթացքում, մասնավորապես, Շարմազանովը իր հայտարարությունը ներկայացնում էր որպես ՀՀԿ դիրքորոշում, որի նախագահն է Սերժ Սարգսյանը: Բայց եթե դա լիներ Սարգսյանի դիրքորոշումը, Արզումանյանը մեր հարցին պետք է պատասխաներ մեկ բառով`«այո» , մինչդեռ նա պատասխանեց 2 բառով`«no comment», ինչը նշանակում է, որ Շարմազանովն ու Կարապետյանն ամենևին էլ Սարգսյանի դիրքորոշումը չեն ներկայացրել: Քաղաքական շրջանակներում նշվում է, որ Սարգսյանն ընդդիմության հետ երկխոսության վերաբերյալ կխոսի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում նախատեսված իր ելույթում ` հունիսի 22-ին», – գրում է «Հայկական ժամանակ»: