Իսրայելի բանտերում ահաբեկչական գործողությունների համար երկարաժամկետ պատիժ կրող պաղեստինցի բանտարկյալները ամեն օր կապ են պաշտպանում իրենց ընտանիքների, ընկերների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այդ ամենն իրականանում է գրեթե բոլոր արաբ կալանավորների մոտ առկա ժամանակակից բջջային հեռախոսների և ինտերնետի միջոցով:
Այս ամենից բացի, հունիսի 7-ին երեք ցմահ ազատազրկում կրող ահաբեկիչներից մեկը իր Ֆեյսբուքյան էջում նկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են կալանավորները խնջույք կազմակերպում բանտախցերում:
Ինչպես գրում է «Մաարիվ» պարբերականը, փոքրիկ հետաքննությունը ցույց է տվել, որ սա միակ ֆեյսբուքյան էջը չէ: Շատ կալանավորներ օգտվում են համացանցից, տեսազրույցներից և չատերից: Ի դեպ, ահաբեկիչները բավական օպերատիվ կերպով շփվում և նկարներ են տեղադրում իրենց անձնական էջերում`բոլորովին չվախենալով, որ իրենց կարող են ճանաչել և շատ հաճախ հենց իրենց անուններով էլ հանդես են գալիս սոցիալական կայքում: