«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից:
Նախաձեռնության անդամները նշում են, որ վանքն անմխիթար վիճակում է:
«Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներ իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը, ֆինանսների պակասը պատճառաբանելով, ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը»,- ասված է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրության մեջ: