Այսօր կայացած Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստում քննարկվել են ՀԱԿ անդամների վերջին միջազգային կոնտակտները, հանդիպումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Չեխական հանրապետության, Շվեդիայի ներկայացուցիչների հետ, վերլուծվել է միջազգային հանրության հետ կապերի զարգացման և Կոնգրեսի դիրքորոշումների ներկայացման մարտավարությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև Կոնգրեսի ռազմավարությունը մինչև հայտարարված հանրահավաքն ընկած ժամանակահատվածում (հունիսի 30-ը), ինչպես նաև Կազանում կայանալիք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում սպասվելիք զարգացումները: