Home / Հայաստան / Մեքենաները հաշվառումից հանելու դեպքում տուգանք չի վճարվելու

Մեքենաները հաշվառումից հանելու դեպքում տուգանք չի վճարվելու

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն և Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են, որ մինչև ս.թ. հուլիսի 1-ը հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող այն քաղաքացիները, որոնք առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը արդեն ավարտվել է, այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները: