Հունիսի 14-ին` ժամը 21.00-ին բուժանյութ քիմիկատից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 80-ամյա Բուրաստան Սենիքերեմյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Նրան այնուհետև Երևան քաղաք են տեղափոխել, սակայն ճանապարհին Սենիքերեմյանը մահացել է: