Վաղը ժամը 13.00-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում 4-րդ թաղամաս, 15 շենք հասցեով Հայ Ազգային Կոնգրեսը գրասենյակ է բացելու:
Դավթաշենը մայրաքաղաքում միակ վարչական շրջանն է, որտեղ ընդդիամդիր ուժը գրասենյակ չունի:
Նշենք,որ դեռևս նախորդ ամիս Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն Արթիկում ՀԱԿ-ի գրասենյակը բացման ժամանակ, չնշելով կոնկրետ ժամկետներ, տեղեկացրել էր, որ Կոնգրեսը նախատեսում է գրասենյակներ բացել նաև Դիլիջանում և Նոյեմբերյանում:
Լուսանկարը` yerevan.am