Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում` Ազատ գետում, փչովի նավակով շրջվել է քաղաքացի:
Ինչպես պարզվել է, տուժողը 20-21 տարեկան կին է: Դեպքը տեղի է ունեցել Հացավան գյուղի պոմպակայանի հարակից տարածքում: Ոստիկանության աշխատակիցների և Գառնի գյուղի բնակիչների ուժերով Ազատ գետի երկայնքով (Գառնի և Հացավան գյուղերի հարակից հատվածներում) իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 01.00-ին դադարեցվել են և շարունակվում են այսօր: