Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակներում մի շարք գործարարներ և քաղաքական գործիչներ գումարներ են նվիրաբերել իրենց նախկին դպրոցներին:
«Օգնիր դպրոցիդ» ծրագրի պաշտոնական կայքում նշված է, որ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը Երևանի 53 դպրոցին նվիրել է 10 միլիոն դրամ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն 128 դպրոցին նվիրել է 3 միլիոն դրամ, Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը 177 դպրոցին հատկացրել 1 միլիոն դրամ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը 147 դպրոցին նույնպես հատկացրել է 1 միլիոն դրամ:
Կարեն Կարապետյանը մասնակցել է նաև «Օգնիր մանկապարտեզիդ» ակցիային` Երևանի համար 7 մանկապարտեզին նվիրաբերելով 1 միլիոն դրամ: