ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ներկայումս հետախուզման մեջ գտնվող օլիգարխ Աշոտ Եղիազարյանը բողոքել է նախկին բիզնես-գործընկերների կողմից իրականացվող հետապնդումներից: Նա պնդում է, որ նրանք հետապնդում են իրեն, և վախենում է վրեժից:
Ինչպես հայտնի է դարձել Life News-ին, Բեվերլի Հիլզում արված Աշոտ Եղիազարյանի և նրա ընտանիքի լուսանկարը բոլորովին էլ տեսահսկման սարքերի միջոցով չի իրականացվել:
Պատգամավորի շրջապատից պատմել են, որ լուսանկարները պատկանում են ամերիկյան հետախույզներին, որոնց վարձել են Մոսկվայի Պետդումայի բիզնես-գործընկերները:
Այս լուսանկարները վերցված են Աշոտ Եղիազարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման վերաբերյալ նյութերից: Լուսանկարներն արվել են ամերիկյան հետախույզների կողմից:
Պատգամավորի լուսանկարները, որտեղ երևում են ոչ միայն նա, այլ նաև իր եղբայրը, նրա կինը, արվել են անցյալ տարվա վերջին:
Հետապնդումը նկատվել է, և Սուրեն Եղիազարյանը հետապնդման մասին դիմում է ներկայացրել դատարան, որի տակ ստորագրել է նաև փախուստի մեջ գտնվող պատգամավորը:
Դրան հետևել է դատարանում հետախույզների հարցաքննությունը:
Լոս-Անջելեսի դատարանում հաստատել են հետախույզի հարցաքննման փաստը, սակայն մանրամասները չեն բացահայտել: