Հունիսի 15-ին Մոսկվայում կայացել է FHM տղամարդկանց ամսագրի ռուսաստանյան տարբերակի «2011 թվականի Մոլորակի 100 ամենասեքսուալ կանանց» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է newsru.com-ը:
«Ամենասեքսուալ կին» մրցանակի են արժանացել երգչուհիներ Սատի Կազանովան, Նյուշան, Վիկտորիա Դայնեկոն և հեռուստահաղորդավար Լերա Կուդյավցևան:
Մրցանակաբաշխությանը ժամանած բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հանկարծակիի է եկել, երբ պարզել է, որ ինքը մրցանակի չի արժանանա: Մի քանի անգամ աչքերը սահեցնելով մրցանակի արժանացածների ցուցակի վրայով և այդպես էլ սեփական անունը չհայտնաբերելով, նա գրեթե հիստերիկ ծիծաղով է բռնկվել:
Մի լավ ծիծաղելուց հետո պարուհին խոստովանել է, որ ինքը թքած ունի վարկանիշի վրա, ամենակարևորը, որ իր տղամարդիկ իրեն գեղեցիկ և սեքսուալ են համարում:
«Թե ով է կազմում այդ վարկանշային աղյուսակները, հասկանալի չէ»,- հայտարարել է Վոլոչկովան և սկսել պատմել, թե որքան հաճախ են իրեն հոգնացրել համառ երկրպագուների տարբեր բնույթի առաջարկներն ու զանգերը:
Չնայած մեծ հիասթափությանը, մրցանակաբաշխության վերջում Վոլոչկովան, այնուամենանիվ, ստացավ իր հասանելին: Նրան շնորհեցին ընթերցողների համակրանք մրցանակը:
Իր բլոգում պարուհին հայտարարել է, որ բոլորովին չի ընկճվել այն բանից, որ մրցանակի ներկայացված չի եղել:
«Ձեր վերաբերմունքն ինձ համար ավելի կարևոր է, քան ցանկացած պարբերականի կարծիքը»,- գրել է Վոլոչկովան: