Օգոստոսին կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, ՀՀ նախարարներ և փոխնախարարներ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ղեկավարին ներկայացրել է խաղերի կազմակերպման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը և տվել համապատասխան հանձնարարականներ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: