Հունիսի 16-ին՝ ժամը 10.45-ին ստացված տեղեկատվության համաձայն, հունիսի 7-ից Վայոց ձորի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կիլոմետրում (Ելփին գյուղի մոտ) ավտոճանապարհին հայտնվել են ճեղքեր, իսկ հունիսի 16-ին` ժամը 09.00-ի սահմաններում, առաջացել է հողաշերտի նստվածք (60 մ երկարությամբ, 3-4 մ խորությամբ), ինչից փլուզվել է երթևեկության ձախակողմյան 7-8 մ հատված:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Երկկողմանի երթևեկության ապահովման նպատակով Եղեգնաձոր քաղաքի ՃՇՇ-ի կողմից իրականացվել է ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ, հայտնում է «Արտակարգ ալիքը»: