Հունիսի 18-ին և 19-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը, որի հանդիպումները կայացան հունիսի 18-ին և 19-ին, գոլառատ չստացվեց:
4 խաղում թիմերն ընդամենը 6 գնդակ խփեցին: Առաջատարը` Կապանի «Գանձասարը», չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել Դիլիջանի «Իմպուլսին», գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Սակայն «Գանձասարի» սայթաքումից չկարողացավ օգտվել նրանից մեկ միավոր հետ մնացող «Ուլիսը», որը պարտվեց «Միկային» 1:2 հաշվով, չնայած առաջինը բացեց հաշիվը:
Նվազագաույն 1:0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»` «Ուլիսին» միավորներով հավասարվեց «Փյունիկը»:
Տուրի տեխնիկական արդյունքներ.
Հունիսի 18
«Շիրակ»-«Բանանց» 1:1 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Զավեն Հովհաննիսյան
Գոլերը` Կարեն Ն. Խաչատրյան, 66 («Շիրակ»), Արսեն Բալաբեկյան, 75 («Բանանց»)
«Փյունիկ»-«Արարատ» 1:0 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլը` Էդգար Մանուչարյան, 32, 11մ
Հունիսի 19
«Ուլիս»-«Միկա» 1:2 (1:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Արտյոմ Ադամյան, 15 («Ուլիս»), Սեմյոն Մուրադյան, 42, Դոնգ Ֆանգժու, 87 («Միկա»)
«Գանձասար»-«Իմպուլս» 0:0
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Մրցաշարային աղյուսակ
Գանձասար 13, 26 միավոր
Փյունիկ 13, 24
Ուլիս 13 խաղ, 24
Իմպուլս 13, 18
Միկա 13, 18
Շիրակ 13, 13
Բանանց 13, 12
Արարատ 13, 6