Յուրաքանչյուր երկրորդ ռուսաստանցի Վրաստանը համարում է ոչ բարեկամական երկիր: Այս մասին վկայում են ռուսաստանյան Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնի հարցման արդյունքները:
Վերջին մի քանի տարվա ընթացքում տվյալ հարցման ժամանակ ոչ մի երկրի չի հաջողվում Վրաստանին դուրս մղել թշնամական երկրների ցանկի առաջին հորիզոնականից:
Վրաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռուսաստանցիների թիվը միայն աճում է՝ 2005 թվականին՝ 38%, 2006-ին՝ 44%, 2011-ին՝ 50%:
Այս ցուցակում երկրորդ և երրորդ տեղերում են Լատվիան՝ 35% և Լիտվան` 34%:
2011 թվականի հարցման արդյունքում ԱՄՆ-ը կորցրել է թշնամական երկրների ցուցակում իր երրորդ տեղը և այժմ 33%-ով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Ամենաբարեկամական երկրների ցուցակում առաջինը Բելառուսն է. ռուսաստանցիների 35 տոկոսը համարում է, որ այդ երկիրն իրենց բարեկամն է:
Երկրորդ տեղում Ղազախստանն է (33%), ապա ընթանում են Ուկրաինան՝ 21%, Գերմանիան՝ 20% և Չինաստանը՝ 18%:
Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ Հայաստանը, 8-րդ տեղում է՝ 11%: Ադրբեջանը 10-րդն է՝ 9%:
Ռուսաստանցիների 11%-ը համարում է, որ իրենց երկիրը չունի ընկերներ-գործընկերներ: