Home / Հայաստան / «Ավել կամ պակաս հղի չի լինում». Բագրատյանը զարմանում է քաղաքապետի հայտարարության վրա

«Ավել կամ պակաս հղի չի լինում». Բագրատյանը զարմանում է քաղաքապետի հայտարարության վրա

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը լրագրողների խնդրանքով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձել է երևանյան մետրոպոլիտենում ուղեվարձի գնի բարձրացմանը` հայտարարելով, որ «մի բան չի կարողանում հասկանալ» Երևանի քաղաքապետի երեկվա հայտարարությունից.

«Ես չգիտեմ, գուցե լավ ա, բայց ես մի բան չեմ հասկանում. նա ասում ա, որ ինքնարժեքը 160 ա, բա էդ դեպքում 100 ինչի՞ եք դարձնում, 160 դարձրեք: Երկրորդը` նա ասում ա` 160 ա, էն էլ լավ չենք հաշվել, որ լավ հաշվենք, ավելի շատ կլինի, պատկերացնում ե՞ք ֆինանսների նախախարի հետ են հաշվել: Լավ հաշվեք, ինչից եք վախենում, լավ հաշվեք` տեսնենք ինչ ա, կներեք արտահայտությանս համար, եթե կինը հղի է, նա մի քիչ ավել կամ պակաս հղի հո չի լինում, էդ էրեխեն պիտի ծնվի, չէ՞: Ես զարմացա քաղաքապետի հայտարարության վրա: Եթե իրոք էդպես է, էն էլ ասում ա` լավ չենք հաշվել, ուրեմն վախենում ա, էդ նշանակում ա, որ եթե վաղը բունտ լինի, ինքը կարողանա հետ գա: Եվ հետո, քաղաքապետը պիտի ուղիղ դիմի քաղաքացիներին ու ասի` վիճակը սա է: Բա դա քաղաքապետի պատասխա՞ն ա»,- ասել է Բագրատյանը:

Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ այս տարվա հուլիսի 1-ից մետրոյի վարձավճարը նախկին 50 դրամի փոխարեն դառնալու է 100 դրամ, որից հետո Մետրոպոլիտենը ինքնաֆինանսվորվող է դառնալու: