Բրազիլիայի երկրորդ խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյում ակտիվորեն պատրաստվում են 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Բրազիլիայի ոստիկանությունն ու նավատորմը մաքրում է Ռիոյի խոշորագույն հետնախորշերից մեկը:
800 զինվորականներ մտել են հետնախորշեր, և առանց կրակոցների մաքրել են թաղամասը: Պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում, արդյոք ձերբակալություններ եղել են, թե ոչ, քանի որ տեղի բնակիչներին զգուշացրել են, որ համապատասխան գործողություններ են իրականացվելու:
Բոլոր հանցագործներն ու թմրանյութ իրացնողները լքել են իրենց տները և ոչ մի դիմադրություն չեն ցույց տվել: