Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի եղբայրը գնե՞լ է նախկին զինվորական հոսպիտալի շենքը

Սերժ Սարգսյանի եղբայրը գնե՞լ է նախկին զինվորական հոսպիտալի շենքը

Այս տարվա ապրիլից չի գործում Երևանի Օրբելի փողոցում գտնվող Հայաստանում ռուսական զորքերի ենթակայության տակ գտնվող զինվորական հոսպիտալը, տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» (ՉԻ) օրաթերթը:

Հոսպիտալի` մոտ երեք հարյուր հոգանոց աշխատակազմը մնացել է դրսում, իսկ նրանցից շատերը դիմել են դատարան` փորձելով պարզել, թե որտեղ են կորել իրենց աշխատավարձերից պահված սոցվճարներն ու հարկերը, քանի որ աշխատակիցների հավաստմամբ, թեև այդ գումարները իրենցից պահվել են, սակայն որևէ պետական մարմնում այդ գումարները չեն երևում:

«ՉԻ»-ն նաև գրում է, որ բարձրացված դատական աղմուկի հետ մեկտեղ, հոսպիտալի լուծարումից հետո այն նաև վաճառվել է: Պարբերականի տեղեկություններով, հոսպիտալի շենքը` իր հարակից տարածքներով գնել է Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը: