2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 332.4 մլրդ դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.2 մլրդ դրամի դիմաց:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.9%-ով կամ 26.6 մլրդ դրամով: Արտաքին աղբյուրներից ստացվել են ընդամենը 227 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ` նախորդ տարվա 1.4 մլրդ դրամի դիմաց: