«Տրանսկավկազիա» ծրագրի շրջանակներում Հայաստանի ժամանակակից արվեստի ներկայացուցիչները, «Արտլաբորատորիա» նկարիչների և արվեստագետների միավորման անդամներ Գարիկ Ենգիբարյանը, Էդգար Ամրոյանը և Արա Պետրոսյանը հրավեր են ստացել ստեղծագործել Գերմանիայի Խեմնից քաղաքում: Ավելի վաղ մենք ներկայացրել էինք Գարիկ Ենգիբարյանի աշխատանքները, այս անգամ Epress.am-ի հետ զրույցում իր գործերի մասին պատմել է Էդգար Ամրոյանը:
«Ես ծանոթացել եմ մի տարեց կնոջ հետ, որը նկարչուհի էր: Ինքը ինձ հրավիրել ա իրա արվեստանոց ու պարզվեց, որ ինքը սթրիթ-արտիստ ա ու ղեկավարում ա մի անդերգրաունդ ակումբ` «Grandma hooligans» անունով, որի մեջ կան շատ տարեց կանայք, որոնք զբաղվում են սթրիթ արթով:
Ղեկավարի անունը Ռոզվիտա Մուլեր ա, որը ծնվել ա 1949 թվականին, սովորել ա Բեռլինի արվեստի ակադեմիայում, հետո` 1968 թվականին տեղափոխվել ա Ֆրանսիա, որ մասնակցի ուսանողական մի շարժման:
Դրանից հետո տեղափոխվել ա Իսպանիայի Բիլբաո քաղաք ու ապրել բասկերի մեջ: Բեռլինի պատի քանդվելուց հետո վերադարձել ա իր հարազատ Խեմնից ու բացել ա վերոնշյալ ակումբը: Նրան օգնել են մի քանի բասկ երիտասարդ տղաներ: Իրանք ինձ քաղաքում ցույց տվեցին, թե որտեղ կան տատիկների գործեր: Ես էլ դրանից ոգեշնչված, իմ գործերն արեցի: Ի դեպ, Revolution export from Africa (Հեղափոխության արտահանում Աֆրիկայից) գործը կպցվել ա Դրեզդեն-Խեմնից գնացքի վրա»,- ասել է Ամրոյանը: