Home / Հայաստան / Մովսիսյանի թիմը պարտվեց երեկ անընդմեջ հաղթանակից հետո

Մովսիսյանի թիմը պարտվեց երեկ անընդմեջ հաղթանակից հետո

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության պրեմյեր-լիգայում հանդես եկող «Կրասնոդարը» երեկ հունիս ամսվա ընթացքում իր առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ «Կրասնոդարը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավակաքանի հարձակվող Յուրա Մովսիսյանը, 3 անընդմեջ հաղթանակ էր տարել, և սեփական հարկի տակ Գրոզնիի «Տերեկի» հետ խաղում Մովսիսյանի թիմից բոլորը հաղթանակ էին սպասում: Հանդիպման առաջին 15 րոպեները անցան «Կրասնոդարի» մեծ առավելությամբ, սակայն 18-րդ րոպեին Սերգեյ Օմելյանչուկը հեռու տարածությունից փայլուն հարվածով բացեց հաշիվը, որից հետո խաղի պատկերը կտրուկ փոխվեց: «Կրասնոդարը» հիմնականում անվստահ գրոհում էր, իսկ «Տերեկը» վստահ պաշտպանվում:

Հանդիպման վերջում` 83-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց ևս մեկ գնդակ խփել: Շամիլ Ասիլդարովի գոլն ամրագրեց խաղի վերջնական հաշիվը` 2:0 հօգուտ «Տերեկի»:

Ինչպես և ամբողջ թիմը, Յուրա Մովսիսյանը նույնպես անհաջող հանդիպում անցկացրեց` աչքի ընկնելով միայն երկու հարվածով, որոնցից հետո գնդակն առանց դժվարության որսում էր մրցակցի դարպասապահ Սոսլան Ջանաևը:

Նշենք, որ պարտությունից հետո «Կրասնոդարը», այնուամենայնիվ, չկորցրեց իր դիրքերը` մնալով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում: