ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի` ՀՀ կառավարությանն անռընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո նրա պատգամավորական տեղը թափուր է մնացել, և այժմ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության շարքերը կարող է համալրել այդ կուսակցության ցուցակի 108-րդ հորիզոնականում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոս Եղիա Շամշյանը, գրում է «168 ժամ» պարբերականը:
Ցուցակում Եղիա Շամշյանից առաջ գտնվում են Համլետ Զաքարյանը և Հրուշ Աղբալյանը, սակայն «168 ժամը» նշում է, որ ՀՀԿ-ում առայժմ ավելի հավանական են համարում Եղիա Շամշյանի թեկնածությունը:
«Նախագահը Հայաստանում չի, մենք ևս այդ հարցը դեռ չենք քննարկել: Կգա` կքննարկենք», – պարբերականի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` նույնպես ավելի հավանական համարելով Եղիա Շամշյանի պատգամավոր դառնալը: