Home / Հայաստան / ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի փոխտեղակալը գալիս է Հայաստան

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի փոխտեղակալը գալիս է Հայաստան

Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունելու է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանող` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Հանդիպման օրակարգի վերաբերյալ Կարապետյանը մանրամասներ չհաղորդեց: