Ելակի օգտագործման դեպքում արյան մեջ բարձրանում է հակաօքսիդիչների մակարդակը, մեծանում է արյան կարմիր գնդիկների ազդեցությունը թթվայնացնող սթրեսի (թթվայնացման գործընթացի արդյունքում բջջի վնասվածք) վրա, որը կարող է նպաստել այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին են քաղցկեղը, շաքարախտը և սրտային հիվանդությունները: Նման եզրակացության են հանգել իսպանացի և իտալացի գիտնականները, գրում է The Daily Mail-ը:
Հետազոտությունների ընթացքում 12 առողջ կամավորներ երկու շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր կես կգ ելակ են կերել: Մասնագետները ստուգել են նրանց արյան բաղադրությունը 4-րդ, 8-րդ, 12-րդ և 16-րդ օրերին, ինչպես նաև մեկ ամիս անց: Chemistry ամսագրում տպագրված արդյունքները ցույց են տվել, որ ելակի պարբերական օգտագործումը լավացրել է արյան պլազմայի հակաօքսիդային հատկությունները և բարձրացրել է թթվայնացնող հեմոլիզի (արյան էրիտրոցիտների վերացում հեմոգլոբինի արտադրությամբ) նկատմամբ էրիտրոցիտների դիմադրության մակարդակը:
Գիտնականները կարծում են, որ ելակի օգուտը կայանում է նրանում, որ հատապտղի մեջ առկա նյութերը պաշտպանում են օրգանիզմը հիվանդություններից և օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը: