Դինամո կեղծանվամբ հայտնի բրիտանացի իլյուզիոնիստ Սթիվ Ֆրեյնը քայլել է Թեմզա գետի վրայով` Լոնդոնում գտնվող խորհրդարանի շենքի առջև, գրում է The Daily Mail-ը: Զբոսանքն աճպարարի նոր հեռուստատեսային շոուի մեկնարկի գովազդային արշավի մի մասն է եղել:
Դինամոն մի քանի րոպե քայլել է Թեմզայի վրայով, որից հետո նրան տարել է ոստիկանական մոտորանավակը: Աճպարարի այս ցուղադրությունից հետո շուտով նկարներ են տարածվել համացանցում, որտեղ տղամարդը երևում է ջրի վրա քայլելիս: Դինամոյի մենեջերները ԶԼՄ-ների աշխատակիցներին վստահեցրել են, որ նկարներն իրական են:
Ինքը` Դինամոն, չի մեկնաբանել իր հնարքը և չի բացահայտել գաղտնիքը: Չի հաղորդվում` արդյոք նա հետագայում պատրաստվում է նման բան կրկնել, թե ոչ: