2011 թվականի հունիսի 27-ից Մարդու իրավունքների պաշտպանի նոր լիազորությունն է առաջադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 3-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման թափանցիկության և թեկնածուների առավել լայն շրջանակի ընտրվելու հնարվորություն ընձեռելու նպատակով, Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին առաջադրել հրապարակային մրցույթի արդյունքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին ու մանրամասներին pashtpan.am կայքէջում` http://pashtpan.am/main/am/0/18/2491, հայտնում են ՀՀ ՄԻՊ Տեղեկատվության բաժնից: