Ղարաբաղյան հիմնախնդիրը պատկանում է փակուղային այն հակամարտությունների թվին, որոնց դեպքում ուժերի հավասարակշռության ցանկացած խախտման դեպքում իրավիճակը վատթարանում է: Vesti.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը:
Ղարաբաղյան հակամարտության ներկայիս իրավիճակը, նրա կարծիքով, օպտիմալ չափի իդեալական է բոլոր կողմերի համար: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում կայացած բանակցությունների հարցում արդյունքների բացակայությունը լավագույն արդյունքն է, վստահ է նա:
«Ռուսաստանը սկզբունքայնորեն չի կարող որևէ բան փոխել այս իրավիճակում այնպես, որ բավարարի երկու հակամարտող կողմերին էլ: Եվ ոչ ոք չի կարող դա անել: Եվ ոչ մի հակամարտող կողմ, իր հերթին, չի կարող տարածաշրջանային մյուս խաղորդներին` Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին գոհացնող որևէ լուծում առաջարկել:
Ղարաբաղի շուրջ ցանկացած բանակացություն ծիսարակարգային գործողություն է: Ռուսաստանը սկզբունքայնորեն շահագրգռված է մի հարցում` ստատուս քվոն հնարավորին չափ երկար ժամանակ պահպանել: Այո, միգուցե այդ քաղաքականությունը ռազմավարական առումով այնքան էլ հեռանկարային չէ, բայց այն միակ հնարավոր տարբերակն է: Ուստի` Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ այդ բանակցությունները ձգձգվեն, որպեսզի դրանց ժամանակ ոչինչ և երբեք չլուծվի, բայց հաջողություն լինի:
Հնարավոր չէ որևէ բան անել այն հարցում, որ Ադրբեջանի տարածքները օկուպացված են մնում: Պատերազմ է անհրաժեշտ, որը Ադրբեջանը դժվար թե հաղթի: Ադրբեջանի ինչի՞ն է պետք տանուլ տված պատերազմ: Այդ պատերազմը պարզապես չի կարող հաղթանակով ավարատվել Ադրբեջանի համար: Եվ բանակի ուժն այստեղ կապ չունի:
Տարածաշրջանային մասնակիցներից ոչ ոք երբեք չի կանգնի Ադրբեջանի կամ Հայաստանի կողմը: Թուրքիան չի սկսի պատերազմել Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանը` Հայաստանի»,- մասնավորապես, ասել է Ալեքսանդր Դուգինը: