2011 թվականի հունիսի 27-ին տեղի է ունեցել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որը բավարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնայնի` գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմումը: Ժողովի որոշմամբ` ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը: Այս մասին հաղորդում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: