2011թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.4% գնանկում, այդ թվում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.6%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների 0.1% հավելաճ:
2011թ. հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքների շուկայում արձանագրված գների ընդհանուր մակարդակի նվազմանը մեծապես նպաստել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 25.6% գնանկումը, Հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
2011թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.1% գնաճը հիմնականում պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.3% և 0.3% գնաճով: 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 19.8% և 25.4%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ` 22.7% և 25.3%-ով: