2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները ներկայացնող ձայնագրություններն ու տեսագրությունները համացանցում տարածողն արդեն հայտնի է «Մարտի 1»-ի գործը քննող խմբին:
«168 ժամ» պարբերականի փոխանցմամբ, այս մասին երեկ ասել է Հատուկ Քննչական ծառայության հատուկ կարևոր գործերով քննիչ, «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը` հավելելով, թե տեսագրություններ տեղադրողն արդեն իսկ ներգրավված է գործում` որպես վկա:
Նրա խոսքով` տեսանյութերը YouTube վիդեոհոսթինգում տեղադրողին հարցաքննել են, սակայն հարցաքննությունը դեռ հրապարակման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ վերջին 1 ամսվա ընթքցքում martimek2008 օգտատերը YouTube-ում 4 հոլովակ է տեղադրել: