Home / Հայաստան / Մեդվեդևը բարեմաղթանքներ է հղել Սերժ Սարգսյանին

Մեդվեդևը բարեմաղթանքներ է հղել Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին:

«Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղով: Հանրապետության կայուն և աստիճանական զարգացումը, իրապես, Ձեզ հեղինակավոր քաղաքական գործչի համբավի է արժանացրել:

Մեծ հարգանք է ներշնչում Ձեր անձնական նշանակալի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Գնահատում եմ մեր կանոնավոր և արդյունավետ շփումների ընթացքում ձևավորված մթնոլորտը, որը նպաստում է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի կառուցողական քննարկմանը:

Համոզված եմ, որ բազմապլան միջպետական կապերի խորացման, տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ երկկողմ տրամադրվածությունը, տարածաշրջանային միավորումների շրջանակում սերտ կոորդինացիան՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և Անդրկովկասում կայունության ու խաղաղության պահպանման կարևորագույն գործոն է», – ուղերձի տեքստն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: