Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Յանուկովիչի հրավերով մեկնում է Կիև

Սերժ Սարգսյանը Յանուկովիչի հրավերով մեկնում է Կիև

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով, պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:

Այցի շրջանակում նախագահը հանդիպումներ կունենա Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուևի հետ, կայցելի Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Ուկրաինայի նախագահների համատեղ մամուլի ասուլիս, որտեղ երկու երկրների ղեկավարները կամփոփեն հանդիպման արդյունքները: