Home / Հայաստան / Օբաման պաշտպանում է միասեռ ընտանիքների գաղափարը

Օբաման պաշտպանում է միասեռ ընտանիքների գաղափարը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանություն է տվել Նյու Յորք նահանգի Սենատի կողմից ընդունված միասեռ ամուսնությունները օրինականացնող որոշմանը:

«Այն, ինչ  վերջին տարիներին տեղի էր ունենում մեր երկրում, և այն ինչ տեղի ունեցավ Նյու Յորքում անցյալ շաբաթ, կարծում եմ` շատ դրական պետք է գնահատել»,-հայտարարել է Օբաման:

Հիշեցնենք, որ 1970 թվականի հունիսի 28-ին սկսվեց Նյու Յորքի գեյերի և լեզբուհիների առաջին շարժումը «ոստիկանության դաժանության դեմ»: Նրանց 40 տարիների պայքարի արդյունքը հունիսի 24-ին Նյու Յորքի սենատի որոշումն էր: