«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ զինված ուժերում արդեն իսկ սկսվել են այս տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվելիք զորահանդեսի նախապատարաստական աշխատանքները: Այն նվիրված է ՀՀ անկախության հռչակման տարեդարձին:
Սեպտեմբերի 21-ին զորահանդես անցկացնելու մասին առաջին անգամ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեռ այս տարվա հունվարի 28-ին:
«Սակայն այդ հայտարարությունից հետո տեղի ունեցավ մի իրադարձություն, որը սրբագրումներ մտցրեց կայանալիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքներում: Խոսքը այս տարվա հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած զորահանդեսի մասին է, որը ստիպել է ՀՀ իշխանություններին Երևանում անցկացնել այնպիսի զորահանդես, որն իր մասշտաբով և ազդեցությամբ եթե չգերազանցի, ապա գոնե չզիջի Բաքվի զորահանդեսին», – գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: