ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր՝ §Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը: Ֆաբրիկան նախատեսվում է շահագործման հանձնել 2013թ:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից §Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրումն ուղղված է ձեռնարկության արտադրական արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:
Սերժ Սարգսյանի այցի ընթացքում նաև տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը:
Աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանն Արարատի մարզպետարանում մարզպետ Էդիկ Բարսեղյանի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները: