ՀՀ 2012-2014թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հուլիսի 7-ին կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախ¬սերի կա¬ռա¬վար¬ման համակարգի արդյունավետության բարձրացումն է:
ՀՀ 2012-2014թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2012-2014 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 4.2, 4.5 և 4.8 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը:
2012-2014 թվականների ժամանակահատվածի համար ՀՀ պետական բյուջեների եկամուտները կանխատեսվել են հա¬մա¬պա¬¬տաս¬խա¬նա¬բար` 892.9 մլրդ դրամի, 979.8 մլրդ դրամի և 1,079.0 մլրդ դրամի չափով:
ՀՀ 2012-2014 թվականների պետական բյուջեների ծախսերի կանխատեսումներն են` համապատասխանաբար 1,025 մլրդ դրամ, 1,088 մլրդ դրամ, 1,197 մլրդ դրամ: