Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիր հնարավոր է, «եթե ադրբեջանական կողմը հանի 10 ուղղումները», որոնք առաջարկվել են Կազանում կայացած հանդիպմանը: Այս մասին այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հունիսի 24-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդրի մասնակցությամբ Կազանում կայացան Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները, որոնց արդյունքում կողմերը որևէ պայմանավորվածություն ձեռք չբերեցին: Հայկական կողմը հայտարարել էր, որ խնդիրը Ադրբեջանի առաջարկած ուղղումներն են:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ` Սերգեյ Լավրովը հայկական կողմին է փոխանցել ղարաբաղյան կարգավորման շուրջ Մոսկվայի առաջարկները, որոնք Սերժ Սարգսյանը խոստացել է ուսումնասիրել մոտ ապագայում:
Այսօր նույն առաջարկները Լավրովը կփոխանցի նաև ադրբեջանական կողմին:
Չի հաղորդվում` որն է Մոսկվայի առաջարկների էությունը: