Մինչ մասնագետները փորձում են պարզվել «Բուլգարիա» շոգենավի խորտակման պատճառները, ԶԼՄ-ները, իրենց հերթին, ջանում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը, այդ թվում` փրկվածների պատմությունների միջոցով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նույնպես ներկայումս օգտվում է միայն ականատեսների վկայություններից: Շոգենավի անձնակազմին հարցաքննելու հնարավորություն առայժմ չկա, քանի որ կապիտանին դեռևս չեն գտել, իսկ ավագ օգնականը շոկային վիճակում է գտնվում, հայտնում է Newsru.com-ը:
ԱԻՆ-ը հայտնում է, որ շոգենավը ջրի վրա է մնացել մոտ 8 րոպե, սակայն ականատեսները վկայությամբ` շատ ավելի երկար:
Իսկ փրկվածներն ասում են, որ «Բուլգարիան» շատ արագ է խորտակվել` ընդամենը մի քանի րոպեների ընթացքում: «Շոգենավը ճկվել է և խորտակվել, անգամ չեն հասցրել նավակները ջրի վրա իջեցնել, հնարավոր է եղել միայն երկու փչովի լաստեր բացել, որի վրա էլ մարդիկ սպասել են օգնության»,- պատմել է ականատեսներից մեկը:
Նրա խոսքով` վթարի ժամանակ ոչ շատ հեռու գտնվում էր նաև «Մետեոր» նավը, որի վրայից ուղևորները սկսել են բջջայիններով նկարահանել խորտավողներին:
Հայտնի է դարձել նաև, որ «Բուլգարի» շոգենավում գտնվող անչափահաս 36 երեխաների մոտ միևնույն ծննդյան թիվը`1999-ի դեկտեմբերի 30-ը, պայմանավորված է նրանով, որ ուղեգրերը ձևակերպելիս երեխաները անձնագրեր չեն ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկուշաբթի Թաթարստանի ԱԻՆ-ը հրապարակել էր շոգենավի վրա գտնվող քաղաքացիների ճշգրտված ցուցակը: Ցուցակում 199 ազգանուններ կան, 59-ը` երեխաների, որոնցից 36-ը, ըստ հաղորդված տվյալների, ծնվել են 1999 թվականի դեկտեմբերի 30-ին:
«Շոգենավը վարձակալած «Արգորեչտուրը» փաստաթղթերը ձևակերպելիս այս բոլոր երեխաներին միևնույն ծննդյան թվով է գրանցել»,- հայտնում է մամլո ծառայության ներկայացուցիչը:
Ցուցակում է ընդգրկված նաև մեկ նործաին երեխա:
Այս պահին փրկված ուղևորների թիվը 79-ն է: Մյուս ուղևորների ճակատագիրը դեռևս անհայտ է մնում: